Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200 հազար դեղաչափ․ ԱՆ

Աննա Կոստանյան 3.11.2021 - 14:40
3.11.2021 - 14:40 դիտում

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 200 հազար դեղաչափ։

Այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:

Նախարարությունից հիշեցնում են, որ «Սինոֆարմ»-ը  նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ