Հայաստանը Ղարաբաղում մարտերից հետո բարեփոխում է բանակը՝ անցնելով նոր սպառազինության. Հարությունյան

Աննա Կոստանյան 22.02.2021 - 16:29
22.02.2021 - 16:29 դիտում

Հայաստանը վերափոխում է բանակը Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո՝ անցնելով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համակարգերի, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Հայաստանում ռազմական բարեփոխումների անցկացումը ոչ միայն պլանավորված է, այլ արդեն ընթացքի մեջ է, և մեր ռուս գործընկերներն անմիջական մասնակցություն ունեն այդ գործընթացում», – ասել է Հարությունյանը:

Նա նշել է, որ արմատապես կվերանայվեն մարտական և կազմի թվաքանակի օպտիմալացման, զենքի և ռազմական տեխնիկայի նոր համալիրներով և համակարգերով վերազինման հարցերը:

Նրա խոսքով՝ հիմնական ջանքերն ուղղվելու են հրամանատարական կառավարման համակարգերի, հետախուզական տվյալների, ռադիոէլեկտրոնային պատերազմների, ՀՕՊ-ի և անօդաչու ինքնաթիռների, հրթիռային ուժերի և հրետանու զարգացմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ