Հայաստանը հետաքրքրված է Գյումրիում ռուսական ռազմաբազայի ընդլայնմամբ. նախարար

Աննա Կոստանյան 22.02.2021 - 16:11
22.02.2021 - 16:11 դիտում

Հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու և զարգացնելու Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ներուժը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ամրապնդման հարցը միշտ եղել է օրակարգում, և դա հայկական կողմին միշտ հետաքրքրել է այն պարզ պատճառով, որ բազան իր ամբողջ կազմով ներառված է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի զորքերի (ուժերի) համատեղ խմբում և, հետևաբար, բազայի կարողությունների ընդլայնումն ինքնաբերաբար ենթադրում է Կովկասյան տարածաշրջանում երկկողմանի հիմքերով գործող համատեղ խմբի կոլեկտիվ անվտանգության ներուժի ավելացում», – ասել է նախարարը:

Ըստ նրա՝ «իհարկե, Ռուսաստանի ՊՆ ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր է կատարել բազայի ամրապնդման ու վերազինման ուղղությամբ»:

«Եվ ես համոզված եմ, որ այս գործընթացը երկարաժամկետ է լինելու», – նշել է Հարությունյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ