Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը. ՀՀ ԱԳՆ

3.06.2023 - 13:00 դիտում

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ:

«Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ: Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը։

Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ