Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. Նիկոլ Փաշինյան

4.02.2023 - 13:34 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Դինեշ Գունավարդենային՝ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր որակ և բովանդակություն հաղորդել մեր փոխգործակցությանը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ