Հայաստանը զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ չի կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում. ՊՆ

Աննա Կոստանյան 14.08.2023 - 13:54
14.08.2023 - 13:54 դիտում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Բացի այդ, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ տեղ գտած մեկ այլ կեղծ պնդման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն այսօր երրորդ անգամն է հայտնում Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունների մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ