Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է՝ ինչու

Աննա Կոստանյան 1.07.2024 - 17:49
1.07.2024 - 17:49 դիտում

«Ես Եվրամիության ամբինոից հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցում, նման հայտարարություն չէի անի»։

Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ իր խոսքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «Հիմա խնդիրն ինչի՞ մեջ է՝ անել հանրաքվե, որ պարզել ժողովրդի կարծի՞քը։ Կներեք, ես որպես պաշտոնյա, որն իրավասու է ներկայացնել ՀՀ ժողովրդին, գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը»:

Նա մանրամասնեց, որ եթե հանրաքվե արվի, նախ պետք է քարոզարշավ լինի, որի ժամանակ քաղաքացիները տալու են հարցեր՝ ինչպես, երբ, ինչ քայլերով, ԵՄ-ն ուզու՞մ է, թե՞ ոչ։

«Մարդիկ հարցնելու են՝ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետև ԵՄ-ի ներսում էլ ընթանում են գործընթացներ, ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն հարցեր են առաջացնում։ Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք քաղաքական կամքի մասին»,- նշեց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ