Հայաստանը բարձր է գնահատում ԱՄԷ-ի հետ բարեկամական հարաբերություններն ու բազմոլորտ փոխգործակցությունը. Վահագն Խաչատուրյան

Աննա Կոստանյան 2.12.2022 - 13:16
2.12.2022 - 13:16 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին Ազգային տոնի կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առկա բարեկամական հարաբերություններն ու բազմոլորտ փոխգործակցությունը:

Կարևորելով մեր երկրների միջև կապերի հետագա խորացումն ու ամրապնդումը՝ պատրաստակամ եմ անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ՝ ի նպաստ մեր պետությունների առաջընթացի։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ