«Հայասա». ֆուտբոլային նոր ակումբ Շիրակի մարզում

26.09.2020 - 16:11 դիտում

Մարզական Շիրակն ու Գյումրին այսուհետ ներկայացնելու է նորաստեղծ «Հայասան»: Աղջիկների ֆուտբոլային ակումբ՝ իր ամբիցիաներով ու հեռուն տանող նպատակներով: Կազմված է տարածաշրջանի ֆուտբոլիստուհիներով, որոնց միացել են լեգեոներներ Ուկրաինայից եւ Ղազախստանից: Ֆուտբոլային յուրօրինակ «միքս», որն արդեն պատրաստ է լուծել լուրջ առաջադրանքներ: Ակումբի նախագահն է Արտակ Գյոլեցյանը: Վաղուց է սպորտի մեջ, ֆուլ-կոնտակ կարատեի աշխարհի չեմպիոնը սահուն անցումը արեւելյան մարտարվեստից դեպի ֆուտբոլ համարում է հետաքրքիր մարտահրավեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ