Համոզված եմ, որ 2026-ի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի. Փաշինյան

Աննա Կոստանյան 27.11.2025 - 14:08
27.11.2025 - 14:08 դիտում

Ես համոզված եմ, որ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի: Այդ մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ունեմ մեծ վստահություն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀ ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ և աներկբա հաղթանակ կտանեն:

Ես երբեք և ոչ մի ընտրություններին այլ նպատակ չեմ ունեցել և չեմ հետապնդել, ընդ որում՝ կապ չունի՝ ես վարչապե՞տ եմ եղել, պատգամավո՞ր, թե՞ ուղղակի ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ: Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների շրջանակում ակնկալվող բանավեճին, Փաշինյանը հայտարարեց. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերն ի սկզբանե ընդունել եմ: Խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճենք»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ