Համլետ Մանուկյանը հռչակվել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն

Աստղիկ Խաչատրյան 30.05.2025 - 20:46
30.05.2025 - 20:46 դիտում

Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Համլետ Մանուկյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն` նժույգ-թափերի եզրափակչում հավաքելով 14.766 միավոր։ Մամիկոն Խաչատրյանը նույն վարժությունում 14.733 միավորով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։

Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդես կգան նաև Արթուր Դավթյանը (հենացատկ), Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Վահագն Դավթյանը (օղակներ)։

Գերմանիայի Լայպցիգ

ՉԵՄՊԻՈՈՈՈՆ և ՓՈԽՉԵՄՊԻՈՈՈՆ

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնություն

Համլետ Մանուկյան
Մամիկոն Խաչատրյան

🇦🇲🇦🇲🇦🇲

Опубликовано Gymnastics Federation of Armenia Пятница, 30 мая 2025 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ