««Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում»․ Գրիգոր Իսկանդարյան

5.07.2025 - 13:28 դիտում

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատական հայց էր ներկայացրել Տիգրան Ավինյանի հոր դեմ՝ «գեղի Opel-ներով համբալներ» արտահայտության համար՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500.000 դրամ:

Ֆեյսբուքյան իր էջում Իսկանդարյանը քիչ առաջ տեսանյութ է հրապարակել և ասել, որ դատարանը բավարարել է իրենց հայցը մասնակի՝ 250 հազար դրամի չափով․ «Մենք պահանջել էինք 500.000 դրամ։ Գումարը գնալու է բարեգործությանը։ Կսպասենք իրադարձություններին՝ տեսնենք ինչպես է զարգանում, դիմում են դատարան, թե ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ