Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում բարձրացնել իրենց դրոշը ՀՀ տարածքում

Աննա Կոստանյան 15.06.2023 - 16:44
15.06.2023 - 16:44 դիտում

Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում իրենց դրոշը բարձրացնել ՀՀ տարածքում։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ադրբեջանցիները ռուսների օգնությամբ քիչ առաջ իրենց դրոշը տեղադրել են Հայաստանի տարածքում։ Ռուս զինծառայողները պատնեշ են տեղադրել, որից հետո ադրբեջանցիները բարձրացրել են դրոշը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական զինված ուժերը պատասխան գործողություններով կանխել էին ադրբեջանական սադրանքը՝ թույլ չտալով տեղադրել դրոշը:

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունն էլ հայտնել էր, որ Բերձորում (Լաչին) ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Նշենք, որ դա տեղի էր ունեցել հենց Ադրբեջանի նախաձեռնած սադրանքի հետևանքով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ