Համացանցի հայկական տիրույթում ակտիվացել են ֆիշինգային հարձակումները

Աննա Կոստանյան 18.12.2023 - 13:55
18.12.2023 - 13:55 դիտում

Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները։
Հարձակումները կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների անունից։ Այս մասին տեղեկացնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից:

«Որևէ կայքում ձեր բանկային, անձնական տվյալները լրացնելուց առաջ համոզվեք, որ նշված հարթակը տվյալ ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքն է։

Ֆիշինգային հարձակումների զոհ չդառնալու համար կարող եք ծանոթանալ գործակալության կազմած ուղեցույցին»,- ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ