«Համարժեք արձագանք կլինի». Լեհաստանը նախազգուշացրել է Ռուսաստանին

Աննա Կոստանյան 6.07.2023 - 13:18
6.07.2023 - 13:18 դիտում

Հուլիսի լույս 6-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռակոծել են Լվով քաղաքը, հրթիռի բեկորները ընկել են բնակելի շենքի վրա՝ ավերելով երկու հարկերի բնակարանները։ Հայտնի է, որ չորս մարդ զոհվել է։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ յոթ մարդու հաջողվել է փրկվել, ևս 64 մարդ տարհանվել է։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Սերգեյ Կրուկը, խոսելով Լվովին հասցված հարվածի մասին, ընդգծել է, որ Լեհաստանի սահմանից ոչ հեռու գտնվող այս քաղաքը պատերազմի ժամանակ պատսպարել է հազարավոր ուկրաինացիների։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ում հրապարակել է Լվովում ավերածությունների կադրերը և ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին։ «Անպայման պատասխան կստանա թշնամին: Զգալի»,- հավելել է նա։

Տեղի ժամանակով ժամը 8:20-ի դրությամբ, ՆԳՆ-ի տվյալներով, ռուս ահաբեկիչների հրթիռակոծությունների հետևանքով վիրավորների թիվը հասել է 32-ի, որոնցից մեկը երեխա է։

Քաղաքապետ Անդրեյ Սադովին այս հարձակումն անվանել է «ամենամասշտաբայինը Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր»:

Գերատեսչության տվյալներով՝ վնասվել է բնակելի բազմաբնակարան շենք՝ ավերվել են երկու մուտքերի երրորդ և չորրորդ հարկերը։ Լվովի մարզային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտնել է, որ վնասվել է նաև կարևոր ենթակառուցվածքային օբյեկտ։

Սադովին հայտնել է, որ ավերվել է ավելի քան 50 բնակարան, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը։ «Ամենայն հավանականությամբ, էլի զոհեր կլինեն»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ տներից «պատուհանները դուրս են թռչել, տանիքները՝ այս ու այն կողմ շպրտվել»։ Վնասվել է նաև դպրոց և գրասենյակային համալիր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ