Համաձայնագրի շրջանակում 12.9 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի. կբարձրացվի ՀԱԷԿ անվտանգությունը

Աննա Կոստանյան 27.12.2024 - 17:18
27.12.2024 - 17:18 դիտում

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Համաձայնագրի (12.9 մլն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ) նպատակն է աջակցել Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքի ամրապնդմանը:

Համաձայնագրի շրջանակում ՀՀ կհատկացվի ֆինանսական աջակցություն՝ լուծելու մի շարք հիմնախնդիրներ: Նախատեսվող միջոցառումները կբարձրացնեն ՀԱԷԿ անվտանգությունը։ Աջակցության տրամադրում Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին, ՀԱԷԿ-ի անվտանգության պարբերական գնահատման հարցում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ