Հաղթեց ժողովրդավարությունը. Նիկոլ Փաշինյանը` Երևանի ավագանու ընտրության մասին

Աստղիկ Խաչատրյան 10.10.2023 - 22:19
10.10.2023 - 22:19 դիտում

Իմ հարցազրույցը Պետրոս Ղազարյանին:

Իմ հարցազրույցը Պետրոս Ղազարյանին:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 10 октября 2023 г.

Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը, ընտրողը, այն ընտրողը, որը գնաց տեղամաս, նաև ընտրողը, որը չգնաց, քանի որ դա էլ է ընտրություն, հաղթեց հեղափոխությունը: Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլորս հասկանում էինք այս ընտրությունների կարևորությունը: Ձայների բաշխվածությունը կարող էր էականորեն փոխվել, 50-150 քվե եթե ձայների հաշվարկի արդյունքում այլ կերպ բաշխվեր, իրադրությունը կարող էր փոխվել»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց` իրենք արդեն երկու անգամ անառարկելիորեն ապացուցել են իրենց վստահեցումը, թե «մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց որևէ քաղաքացու քվեի ձեռք չենք տա»:

Հարցին` ընտրությունների արդյունքներից քաղաքական հետևությունը որն է, վարչապետը պատասխանեց.

«Այն ուժերը, որ հանդես են եկել որպես հեղափոխության արժեքների կրող ու պաշտպան, հավաքել են 60 տոկոսից ավել ձայն, ուրիշ բան` ով է անկեղծորեն նվիրված այդ արժեքներին, ով է մանիպուլացնում»:

Փաշինյանը նկատեց` լավ առիթ է, որ նորընտիր քաղաքապետը ցուցաբերի համախմբելու կարողություն, այդ թվում`ընդդիմադիրների ծրագրերի համադրելի դրույթների նկատմամբ սեփականատիրական վերաբերմունք ունենա:

«Արդյոք արդյունքները մտածելու տեղիք տալիս են` այո, մտածելու, վերլուծելու, հետևություն անելու տեղիք տալիս են, դա տեղի կունենա, բայց այս պահին չեմ ուզում քննարկման առարկա դարձնել ընտրողի որոշումը»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ