Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Աստղիկ Խաչատրյան 20.11.2024 - 22:34
20.11.2024 - 22:34 դիտում

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի և տեղում պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Արտավազդ Մ.-ն է:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է: Քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Փրկարարները մեծ դժվարությամբ դժվարանցանելի վայրից դին պատգարակով մոտեցրել են դիատարին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ