Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներ

7.02.2022 - 23:08 դիտում

N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, զինծառայողներն ուսումնական հրաձգություն են իրականացրել դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից:

Մարզումների ավարտին անձնակազմը հանձնել է ստուգարքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ