Հակակոռուպցիոն կոմիտեում պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

Աննա Կոստանյան 16.12.2024 - 17:28
16.12.2024 - 17:28 դիտում

Հակակոռուպցիոն կոմիտեում պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել՝ 1Lurer.amի հարցին ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Քրեական վարույթ է նախաձեռնվել ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ:

Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով»,- փոխանցեցին կոմիտեից:

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ