Կքննարկվի ԱՄՆ-ից Լատինական Ամերիկայի երկրներ անօրինական միգրանտների արտաքսման հարցը

Աննա Կոստանյան 31.01.2025 - 22:39
31.01.2025 - 22:39 դիտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ռիչարդ Գրենելը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։

Այս մասին հայտնել է CNN-ը՝ նշելով, որ հանդիպման հիմնական թեման լինելու է ԱՄՆ-ից Լատինական Ամերիկայի երկրներ անօրինական միգրանտների արտաքսման հարցը։

Միացյալ Նահանգները դարձել է Վենեսուելայի փախստականների հիմնական ուղղություններից մեկը, ինչի պատճառով ԱՄՆ վարչակազմը փորձում է գտնել խնդիրների կարգավորման ուղիներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ