Կրակոցների արդյունքում ծակել են մեքենայի անիվները․ ի՞նչ է կատարվում Երևանի հրապարակում

Աստղիկ Խաչատրյան 11.02.2023 - 00:40
11.02.2023 - 00:40 դիտում

Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ
, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:

Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ