Կրթությունը մեր երկիրը վերափոխելու և ավելի լավը դարձնելու մասին է․ Նիկոլ Փաշինյան

15.03.2025 - 23:09 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդես գալով իբրև «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին բանախոս, անդրադարձել է կրթության դերին՝ աշխարհի, երկրի, կյանքի վերափոխման հարցում։ Ֆեյսբուքյան էջում վարչապետը մի հատված է հրապարակել դասախոսությունից, որում նշում է․

«Ուզում եմ վերադառնալ հայտնի ասացվածքին, որ ասում է՝ ուզում ես վերափոխել աշխարհը, վերափոխիր ինքդ քեզ, և ես ուզում եմ դա տեղայնացնել։ Ուզում ես վերափոխել երկիրդ, վերափոխիր ինքդ քեզ, ուզում ես վերափոխել կյանքդ, վերափոխիր ինքդ քեզ։ Սրա մասին է կրթությունը, որ կրթությունը ինքներս մեզ, մեր միջավայրը, մեր կյանքը վերափոխելու և ավելի լավը դարձնելու մասին է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ