Կրետե կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է շրջվել․ կան տասնյակ անհետ կորածներ և զոհ

14.12.2024 - 15:37 դիտում

Կրետե կղզու հարևանությամբ գտնվող Գավդոսում անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է շրջվել։ Նախնական տվյալներով՝ 1 մարդ զոհվել է, 40-ը համարվում է անհետ կորած։

Ինչպես հայտընել է հունաստանի ERTNews հեռուստաընկերությունը, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան։

Դեռևս անհայտ պատճառներով շրջված նավում գտնվողներից 37-ը փրկվել են:

Փրկարարական աշխատանքներում ներգրավված է առափնյա պահպանության երկու նավ, Հունաստանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի մեկական ուղղաթիռ։

Գավդոս կղզուց 40 ծովային մղոն հարավ նկատվել է մեկ այլ նավ, որում 47 միգրանտ է եղել։ Նրանց կյանքը նույնպես վտանգված է եղել, սակայն փրկարարները կարողացել են բոլորին ապահով հասցնել Պալեոխորա նավահանգիստ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ