Կրեմլ. ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա

Աննա Կոստանյան 7.10.2020 - 14:48
7.10.2020 - 14:48 դիտում

ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա, ի տարբերություն Հայաստանի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի երկրի նկատմամբ:

«Դրանք անվտանգության ապահովման պարտավորություններ են: Այսինքն՝ եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակման, ապա այս դեպքում պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը», – լրագրողների հարցին, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը, պատասխանել է Պեսկովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ