Կրեմլում տեղի կունենա երկրի կազմ նոր տարածքների ընդգրկվելու մասին համաձայնագրերի ստորագրումը. Պեսկով

Աննա Կոստանյան 29.09.2022 - 17:37
29.09.2022 - 17:37 դիտում

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ սեպտեմբերի 30-ին Վլադիմիր Պուտինը կընդունի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի ղեկավարներին:

Ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած այդ շրջաններում օրերս տեղի են ունեցել հանրաքվեներ: Քվեարկության մասնակիցների մեծամասնությունը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին:

Պեսկովի խոսքով՝ Կրեմլում տեղի կունենա երկրի կազմ նոր տարածքների ընդգրկվելու մասին համաձայնագրերի ստորագրումը։

Ստորագրումից հետո փաստաթղթերը պետք է վավերացնի Պետդուման, դրանք պետք է հաստատի նաև Դաշնության խորհուրդը: Հանրաքվեների արդյունքներով Պետդումայի լիագումար նիստերը նախատեսված են հոկտեմբերի 3-ին և 4-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ