Կրեմլում ստորագրվել են Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն ՌԴ կազմում ընդգրկելու համաձայնագրերը

Աննա Կոստանյան 30.09.2022 - 18:37
30.09.2022 - 18:37 դիտում

Կրեմլի Գեորգիևյան պալատում կայացավ չորս նոր տարածաշրջանների՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների Ռուսաստանին միավորվելու վերաբերյալ պայմանագրերի ստորագրման արարողությունը:

Նախագահ Պուտինի ստորագրությունից հետո փաստաթղթերը ստորագրեցին նաև ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը, ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, Զապորոժիեի շրջանի ղեկավար Եվգենի Բալիցկին և Խերսոնի շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ