Կրեմլը հայտնել է Սամվել Կարապետյանին, որպես ՌԴ քաղաքացի, օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին

20.06.2025 - 16:10 դիտում

«Կրեմլն ուշադիր հետևում է Հայաստանում «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման  հետ կապված իրավիճակին և պատրաստ կլինի նրան որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացու ցուցաբերել անհրաժեշտ ողջ օգնությունը», -այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչը կապված է ՌԴ քաղաքացու հետ», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ հավելելով․

«Անհրաժեշտության դեպքում, իհարկե, Ռուսաստանը պատրաստ կլինի Սամվել Կարապետյանին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը»։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս հայտարարել, որ Սամվել Կարապետյանին, որպես Ռուսաստանի  քաղաքացի, կտրամադրվի անհրաժեշտ օգնություն։ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով։ Նա ՀՀ-ում մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ