Կրասնոդարում Սու 25 գրոհային ինքնաթիռը ծովն է ընկել

Աննա Կոստանյան 17.07.2023 - 17:43
17.07.2023 - 17:43 դիտում

ՌԴ Կրասնոդարի երկրամասում Սու 25 գրոհային ինքնաթիռը ծովն է ընկել լողափի մոտ, հայտնում է rbc.ru-ն։

Օդաչուն կարողացել է ինքնանետվել, ավելի ուշ նրան դուրս են բերել ջրից։ Ինքնաթիռը ուսումնական թռիչք էր իրականացնում։

Ականատեսները նկարահանել են Սու 25-ի ծովն ընկնելու հնարավոր պահը։ Տեսանյութը հրապարակվել է Барахолка Ейск թելեգրամյան ալիքում։

Տարածաշրջանային իշխանությունները չեն մեկնաբանել միջադեպը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ