Կվերանորոգվի Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան

Աննա Կոստանյան 11.03.2022 - 18:29
11.03.2022 - 18:29 դիտում

Հաշվի առնելով պոլիկլինիկայի վիճակը, ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու 2021 թվականի նոյեմբերի 18-ի համապատասխան որոշումը՝ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի վերակառուցման համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի շուրջ 265 մլն դրամ:

Մարտի 10-ին կայացած Գյումրու ավագանու նիստում 22 կողմ ձայնով հավանության արժանացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող Շիրակացու 201 հասցեում գտնվող շենքը անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին հանձնելու վերաբերյալ նախագիծը:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ