Կուլեբան հայտարարել է, որ պատրաստ է Լավրովի հետ հանդիպման՝ նման առաջարկի դեպքում

12.11.2022 - 20:19 դիտում

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովում հայտարարել է, որ պատրաստ է քննարկել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ անձնական հանդիպման հնարավորությունը, եթե նման առաջարկ ստանա նրանից:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցություններ վարել: Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է լսել Արևմուտքի գործընկերներին, եթե նրանք առաջարկեն լարվածության թուլացման շուրջ քննարկում կազմակերպել՝ հաշվի առնելով ռուսական կողմի շահերը։

Դմիտրի Պեսկովն իր հերթին կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները պետք է վարել առաջին հերթին Վաշինգտոնի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ