Կորոնավիրուսի դեմ 2 պատվաստում ստացած քաղաքացիների թիվը մոտենում է 500 000-ին. Նիկոլ Փաշինյան

2.12.2021 - 14:18 դիտում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի հետ կապված ընթացիկ իրավիճակին և վիճակագրական տվյալներին:

«Մինչ օրակարգին անդրադառնալը, ես ուզում եմ արձանագրել, որ նոր տիպի կորոնավիրուսի իրադրության հետ կապված մենք ունենք որոշակի մեղմացում: Բայց, մյուս կողմից, սա որևէ բան չի նշանակում՝ այն իմաստով, որ, գիտեք, նոր շտամ է հայտնաբերվել՝ օմիկրոն անվանված, որը դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել, այդ շտամով վարակված որևէ քաղաքացի: Բայց դեռևս հստակ չէ, թե այս նոր շտամն ինչ ազդեցություններ կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը, և դեռևս պարզ չէ նաև, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի: Հետևաբար, առաջիկայում մենք մեր զգոնությունը որևէ կերպ չպետք է թուլացնենք, մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա:

Իհարկե, արդեն որոշակի շոշափելի արդյունքներ ունենք պատվաստման հետ կապված: Ես ընդհանրապես հենվում եմ երկրորդ պատվաստման թվերի վրա, որտեղ արդեն 2 պատվաստում ստացած քաղաքացիների շոշափելի և էական թիվ ունենք. արդեն 480 000-ի շեմը հատել ենք և մոտենում ենք 500 000-ին: Մեզ հաջողվում է, բացի շաբաթ և կիրակի օրերից, օրական հիմնականում 20 000-ից ավելի պատվաստում իրականացնել: Եվ հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է»,-նշել է վարչապետը։:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ