Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութն արդյունավետության ավելի քան 95% ցուցանիշ է գրանցել

Աննա Կոստանյան 24.11.2020 - 17:35
24.11.2020 - 17:35 դիտում

Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների երկրորդ միջանկյալ անալիզն առաջին ներարկումից 42-օր անց ավելի քան 95 տոկոս արդյունավետության ցուցանիշ է գրանցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Միևնույն Ժամանակ պատվաստանյութի թվիթերյան օգտահաշվում նշվում է, որ առաջին չափաբաժնի ներարկումից 28 օր հետո դրա արդյունավետությունը կազմել է 91.4 տոկոս: Հայտնի է, որ հաշվարկը կատարվել է պատվաստանյութ կամ պլացեբո ստացած 18 794 կամավորի տվյալների հիման վրա:

«Շատ կարևոր է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության երկրորդ միջանկյալ անալիզը հաստատեց առաջին փուլում տրված գանահատականը, այսինքն՝ կարող ենք դեղամիջոցի 91-92 տոկոս արդյունավետության մասին խոսել»,- այսպես է մեկնաբանել Ն․Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը և հավելել, որ տվյալների երրորդ միջանկյալ անալիզը ծրագրված է կամավորների շրջանում կորոնավիրուսով վարակման 78 դեպքի հաստատումից հետո կատարել:

«Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ արդյունքը գերազանցելու է մեր նախնական ակնկալիքները: Դեղամիջոցի արդյունավետության վերջնական գնահատականը հասանելի կլինի կլինիկական հետազոտությունների 3-րդ փուլի ավարտին»,- նշել է գիտնականը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ