Կորոնավիրուսի դեմ պատվաստումները հասանելի են դարձնում ճամփորդելը. ՀՀ ԱՆ

Աննա Կոստանյան 25.05.2021 - 16:21
25.05.2021 - 16:21 դիտում
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները հասանելի են դարձնում ճամփորդելը, ասվում է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:
Հիշեցնենք՝ հունիսի 1-ից Վրաստանը բացելու է ցամաքային սահմանները:
Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ քաղաքացիների համար ցամաքային տարածքի հատման պահանջները երկու երկրների համար էլ նույնն են: Երկու ուղղությամբ էլ սահմանը հնարավոր կլինի հատել վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման հավաստագրով՝ երկու դեղաչափ պատվաստվելուց հետո։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ