ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ այսօր հայտնաբերել է՝ կոտրել են իր մեքենայի դիմապակին և հայելիները:
«Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին այս պահին միայն կարող եմ ենթադրություններ անել։
Տեղի ունեցածի մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Ակնկալում եմ արագ արձագանք և մեղավորների անհապաղ հայտնաբերում»,-նշել է նա։