Կոտայքի ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա մահացել է հիվանդանոցում

Աննա Կոստանյան 5.06.2023 - 14:27
5.06.2023 - 14:27 դիտում

Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած տուժածներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։

Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, երկու անգամ կատարվել էր սրտանոթային վերակենդանացման միջոցառումներ, վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Նրա մոտ առկա էր գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ:

Մյուս երկու վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ