Կոստրոմայի սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 13 մարդ է մահացել

5.11.2022 - 12:13 դիտում

Կոստրոմայի «Պոլիգոն» գիշերային ակումբ-սրճարանում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի՝ փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:

Հրդեհի հետևանքով սրճարանի 3,5 հազար ք. մ տանիքը փլուզվել է: Շենքից տարհանվել է 250 մարդ։

Կոստրոմայի նահանգապետ Սերգեյ Սիտնիկովը հայտնել է, որ արտակարգ պատահարի հետևանքով ևս հինգ մարդ է տուժել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ