Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրվեց Արմեն Մարուխյանը

Աննա Կոստանյան 5.12.2024 - 14:20
5.12.2024 - 14:20 դիտում

Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել էին Նարինե Ազարյանի և Արմեն Մարուխյանի թեկնածությունները:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 63-ը: Նարինե Ազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 2, դեմ՝ 7 պատգամավոր, իսկ Արմեն Մարուխյանի թեկնածությանը 63 պատգամավորն էլ կողմ են քվեարկել: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ին մեկնարկած օրակարգում ընդգրկված էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Թեկնածուները երկուսն էին՝ Նարինե Ազարյանը և Արմեն Մարուխյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ