Կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է. ՀՀ վարչապետ

Աննա Կոստանյան 10.02.2022 - 12:25
10.02.2022 - 12:25 դիտում

Դատական համակարգում լինելու են աշխատավարձերի նոր բարձրացումներ: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդեն շրջանառության մեջ է մասնավորապես Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերի բարձրացման թեման»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ քննիչների և դատախազների աշխատավարձերի բարձրացման թեման ևս օրակարգում է:

«Կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է: Թե կոռուպցիան ինչպիսի աղետներ է բերում շարքային քաղաքացու կյանքի վրա, մենք բոլորս գիտենք: Հետևաբար, այս կամքը մենք պետք է ցուցաբերենք»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ