Կոչ ենք անում Երևանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն․ ՌԴ ԱԳՆ

5.04.2024 - 21:40 դիտում

Մոսկվան կոչ է անում Երեւանին թույլ չտալ, որ Արեւմուտքն իրեն խաբի եւ Հայաստանին տանի սխալ ճանապարհով։

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ձեւաչափով բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հորդորում ենք Երևանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով»,- ընդգծել են գերատեսչությունում։

«Ռուսաստանը Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը դիտարկում է որպես Արևմուտքի հերթական փորձ՝ Հարավային Կովկասը ներքաշելու աշխարհաքաղաքական առճակատման մեջ, ասվում է հայտարարության մեջ։ Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի կործանարար միջամտությունը կարող է հանգեցնել ամենաբացասական հետեւանքների։

Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»,- ընդգծել են գերատեսչությունում։

«Մենք գիտենք, որ Վաշինգտոնը և Բրյուսելը, ժամանակավոր խոստումների ներքո, ձգտում են Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, դուրս բերել ռուսական ռազմաբազան և սահմանապահներին»,- ասվում է գերատեսչությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ