Կոչ եմ անում միջազգային բոլոր կառույցներին դիմել հստակ, գործուն քայլերի. Ն. Բաղդասարյան

Աննա Կոստանյան 30.07.2021 - 12:54
30.07.2021 - 12:54 դիտում

ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է սահմանային իրադրությանն ու շեշտել՝ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Բաղդասարյանի խոսքով՝ Ադրբեջանն ակնհայտ կերպով սրում է իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների, և  այս ամենը խախտում է եռակողմ հայտարարությունը:

«Հայաստանը և Հայաստանի իշխանությունները մտադիր են դիմել այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունը և խաղաղությունը: Մենք այս առումով վերահաստատում ենք մեր մոտեցումները: Մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ: Սրանով հանդերձ՝ նաև կոչ եմ անում միջազգային բոլոր կառույցներին՝ դիմել հստակ, գործուն քայլերի»,- ասաց Բաղդասարյանը:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ