Կոնգրեսը պետք է Ադրբեջանին զրկի դեպի Իրան և Ռուսաստան ազատ ելքի հնարավորությունից. The National Interest

Հրաչ Սահակյան 22.01.2021 - 18:32
22.01.2021 - 18:32 դիտում

Հեղինակավոր The National Interest պարբերականն անդրադարձել է Հարավկովկասյան տարածաշրջանում ծավալվող վերջին իրադարձություններին, մասնավորապես, նշելով՝

«Այն, որ Պետքարտուղարությունը շարունակաբար Ադրբեջանին պատասխանատվության չի ենթարկում իր գործողությունների համար և կասեցնում է դրան միտված ջանքերը, պայմանավորված է նաև հանգամանքով, որ Կոնգրեսում այդ երկրի վերաբերյալ պատկերացումներն ու իրականությունն արմատապես տարբերվում են:

Լեռնային Ղարաբաղում այժմ զենքերը լռել են: Հայաստանն ազատ է արձակել իր տրամադրության տակ եղած ռազմագերիներին, միջազգային հանրությունն էլ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որ վերջինս էլ նույնն անի:

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան, փորձում է վերականգնել իր դիվանագիտական արժեքը, քանի որ Ադրբեջանը գրեթե ոչնչացրել է այդ կառույցի և Պետքարտուղարության ազդեցությունը 2020-ին իրականացրած հարձակմամբ:

Այդ գործողությունները հակասում են Ազատության աջակցման Ակտի 907-րդ ենթագլխի պահանջներին, որի շրջանակներում ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմական օգնություն է ցուցաբերում:

Ներկայացուցիչների պալատի անամ Բոբ Մենենդեսի կարծիքով, Թուրքիան ու նրա դաշնակից Ադրբեջանը տարածաշրջանում իրականացրած իրենց քաղաքականությամբ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը մարտահրավեր են նետում, ինչը պետք է արձագանք հարուցի»:

Այս ամենի համատեքստում պարբերականը բխեցնում է՝ Պետդեպը պետք է Ադրբեջանին զրկի դեպի Իրան եւ Ռուսաստան ազատ ելքի հնարավորությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ