Կողմ ենք, որպեսզի ռուս-հայկական հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ. Պուտինը՝ Փաշինյանին

1.06.2024 - 13:25 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով:

Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։

Մենք կողմ ենք, որպեսզի այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ