Կոլումբիան և Ռուսաստանը արտաքսել են միմյանց դիվանագետներին

Գոհար Ստեփանյան 23.12.2020 - 11:40
23.12.2020 - 11:40 դիտում

Կոլումբիայի իշխանությունները լրտեսության պատճառաբանությամբ երկրից վտարել են երկու ռուս դիվանագետի՝ հայտնում է INTERFAX-ը:

Կոլումբիական լրատվամիջոցները հրապարակել են արտաքսված ռուս դիվանագետների անունները: Ենթադրվում է, որ Ալեքսանդր Բելոուսովը կապված է հետախուզության գլխավոր վարչության, իսկ Ալեքսանդր Պարիստովը՝ արտաքին հետախուզական ծառայության հետ:

Երկուսն էլ փորձել են հավաքել ռազմական բնույթի, ինչպես նաև տնտեսության մասին տեղեկություններ: Մասնավորապես, նրանց հետաքրքրել են երկրի նավթային ենթակառուցվածքների, էլեկտրացանցերի և հիդրոէլեկտրակայանների վերաբերյալ տեղեկությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ