Կոլոռեկտալ կամ հաստ աղու քաղցկեղի դեպքերը ժամանակի ընթացքում շատանում են: Մասնագետների պնդմամբ՝ հիվանդությունը հայտնաբերվում է ավելի բարդացած վիճակում:
Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրն իրականացվում է 50-75 տարեկան քաղաքացիների շրջանում: Պետությունը Երևանի ու Գյումրու 2 բուժհաստատությունում ապահովում է անհրաժեշտ հետազոտության ամբողջ շղթան: Գյումրիում ծրագիրն իրականացվում է «Բեռլին» պոլիկլինիկայի սպասարկման տարածքում գտնվող քաղաքացիների համար:
Դրական պատասխանի դեպքում պացիենտը արդեն ծրագրի շրջանակներում ուղեգրվում է կոլոնոսկոպիկ հետազոտության: