«Տևական ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում Գյումրու շուրջ ծավալվող իրադարձություններն են: Չհամակերպվելով այն փաստի հետ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չունի լիարժեք իշխանություն՝ այսօր իշխանական մեքենան լծվել է այդ փաստը շտկելու աշխատանքին: Օգտագործելով իշխանական ճնշում գործադրելու բոլոր անհնար ու հնարավոր մեթոդները՝ փորձում եք Ախուրյանի, Վանաձորի, Ալավերդու օրինակով իշխանությունը նվաճել նաև Գյումրիում: Ո՞րն է հաջորդ համայնքը»:
Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Մհեր Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կներեք, ի՞նչ է պատահել Գյումրիում, որ էդքան տեղեկացված եք, մեզ էլ ասեք՝ ինչ է կատարվելու Գյումրիում, մենք էլ իմանանք»:
Մելքոնյանն ասաց՝ Գյումրիում «Բալասանյան դաշինք»-ը հանձնելու է իշխանությունը, և, իր կարծիքով, ՔՊ-ն արտահերթ ընտրության է գնալու:
«Եղավ, շնորհակալություն»,- արձագանքեց վարչապետը: