Կյանքից հեռացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստր Անահիտ Չարենցը

29.06.2024 - 17:37 դիտում

Այսօր 89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։ Այդ մասին հայտնում են Եղիշե Չարենցի տուն-թանգարանից։

Անահիտ Չարենցը մեծ ներդրում է ունեցել տուն-թանգարանի հիմնադրման գործում։

2022 թվականի մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած ավանդի և երկարամյա անխոնջ գործունեության համար Անահիտ Չարենցին պարգևատրել է Երախտագիության մեդալով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ