Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը

Աննա Կոստանյան 12.09.2023 - 10:27
12.09.2023 - 10:27 դիտում

Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից: Դերասանը օրեր անց կդառնար 68 տարեկան:

Սամվել Սարգսյանը ծնվել է 1955 թ. սեպտեմբերի 18-ին` Երևանում: 1961-1971 թթ. սովորել է Երևանի Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցում, 1971-1975 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1980-ականներին աշխատել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1990-ական թվականներին շուրջ 8 տարի՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

2005-2008 թվականներին բնակվել է ԱՄՆ-ում։

Սարգսյանը խաղացել է ֆիլմերում («Մեր մանկության տանգոն», 1984, «Մարիամ», 2005, «Փեսացուն կրկեսից», 2011, «Սուպեր մամա», 2014), նկարահանվել մի քանի սերիալներում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ