Կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը

Աննա Կոստանյան 22.11.2024 - 18:52
22.11.2024 - 18:52 դիտում

Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան խորին ցավով տեղեկացնում է, որ այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը:

«Մկրտիչը 33 տարեկան էր, Հայաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, ֆեդերացիայի լավագույն մարզիկներից։

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ողջ անձնակազմը վշտակցում է Մկրտիչ Ղազարյանի ընտանիքին և հարազատներին»,- նշված է հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ