Կյանք՝ կռվից հետո.ծնվել է նահատակված Վաշիկտոր Եսայանի երրորդ դուստրը

Աստղիկ Գևորգյան 12.05.2021 - 18:28
12.05.2021 - 18:28 դիտում

Փոքրիկ էլինան է, որն իր ծնունդով եւս մեկ անգամ եկավ ապացուցելու,որ կյանքը կռվից հետո շարունակվում է:Էլինան լույս աշխարհ եկավ հոր՝ հերոս Վաշիկտոր Գրիշայի Եսայանի զոհվելուց ամիսներ անց:
Երեք կիլոգրամ, 300 գրամ ու 51 սմ հասակով Էլինան ծնվեց մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախուրյանի «Մոր եւ մանկան առողջության կենտրոնում»:
Փոքրիկի մասին լուրը Տաթեւիկը ամուսնուն զոհվելուց մի քանի օր առաջ էր ասել:Երրորդ անգամ հայր դառնալու լուրը հերոսի համար եռակի ուրախություն էր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ